Ուկրաինային փոխանցված F-16-ի կործանման հետաքննությանը կներգրավվեն միջազգային փորձագետներ․ CNN

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով ուկրաինական ռազմական շրջանակների աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի երկնքում F-16 կործանիչի կործանման հետաքննությանը կներգրավվեն միջազգային փորձագետներ։

Հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ երկրի ռազմաօդային ուժերը կորցրել են արևմտյան դաշնակիցների տրամադրած F-16 կործանիչներից մեկը։ Ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն հայտնել աղետի պատճառների մասին։

BBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը բացառում է օդաչուի սխալի վարկածը, և որ ինքնաթիռը խոցվել է ռուս զինվորականների կողմից։ Որոշ լրատվամիջոցներ և ուկրաինացի քաղաքական գործիչներ հայտնում են, որ կործանիչը կարող էր դառնալ «բարեկամական կրակի» զոհ, այսինքն՝ այն պատահաբար խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, սակայն այս վարկածը նույնպես դեռևս էական հաստատում չի ստացել։

Աղետի հետևանքով մահացել է ուկրաինացի օդաչու Ալեքսեյ Մեսը, որը սովորել էր F-16 կառավարել։

CNN-ի հրապարակման մեջ ասվում է, որ Մեսն ու մեկ այլ հայտնի ուկրաինացի օդաչու Անդրեյ Պիլշչիկովը դարձել են Ուկրաինայի զինված ուժերին F-16 կործանիչներ տրամադրելու արշավի գլխավոր դեմքերը։