Ուկրաինան հունվարի 1-ից կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը, սակայն պատրաստ է մատակարարումներ իրականացնել Ադրբեջանից կամ Ղազախստանից

Լուրեր

09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
Բոլորը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини.Live»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից Կիևը կդադարեցնի ռուսական գազի և նավթի տարանցումը Եվրոպա, սակայն պատրաստ է այն իրականացնել այլ երկրներից։

«Այո, դա կարող է լինել ևս մեկ տարանցիկ գազ, որը կգա, օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրներից։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է նավթի և գազի մատակարարումները Ռուսաստանից։ ՌԴ-ն այլևս չի խաղում այն դերը, որը խաղում էր 10 կամ նույնիսկ 5 տարի առաջ Եվրոպայում։ Ավելին, հիշեցնեմ, որ բացի գազից՝ 2025 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի նաև «Դրուժբա» նավթատարի աշխատանքը։ Դրա միջոցով նավթ էին ստանում Սլովակիան, Չեխիան և մեր սիրելի Հունգարիան։ ԵՄ բանաձևի համաձայն՝ նրանք պետք է հնարավորություններ գտնեն դիվերսիֆիկացնելու նավթի մատակարարումները և դադարեցնելու ռուսական տարանցումն Ուկրաինայի տարածքով։ Նույնը վերաբերում է գազին»,- ասել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ եթե եվրոպական երկրներից մեկն անհրաժեշտ է համարում գազ ստանալ Ղազախստանից կամ Ադրբեջանից, ապա Ուկրաինան «պատրաստ է այն տարանցել»։ Դրա համար, ըստ Պոդոլյակի, պետք է լինեն «համապատասխան լոգիստիկա, պահանջներ, պայմանագրային պայմանավորվածություններ, որտեղ առանձին կնշվի Ուկրաինայի տարանցիկ դերը»։

Ռուսական «Գազպրոմ»-ի և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև Ուկրաինայի տարածքով դեպի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներ գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Ուկրաինական կողմը բազմիցս ասել է, որ այն չի երկարաձգելու։