Պուտինը մեկնում է Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտի անդամ է

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Meduza-ի փոխանցմամբ՝ Պուտինը Մոնղոլիա կժամանի երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով՝ մասնակցելու Խալխին Գոլ գետի վրա Ճապոնիայի զինված ուժերի դեմ խորհրդային և մոնղոլական զորքերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Սա կլինի Պուտինի առաջին այցը երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը։ 2023 թվականի մարտին այդ դատարանը ՌԴ նախագահի ձերբակալության օրդեր է տվել։ Մոնղոլիան Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին, վավերացրել՝ 2002-ին։

2023 թվականի դեկտեմբերին Մոնղոլիայից դատավորն առաջին անգամ դարձել է ՄՔԴ դատավոր։ Մոնղոլիայի նախագահը հայտարարել է, որ ՄՔԴ-ում առաջին մոնղոլ դատավորի ընտրությունը «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության աճի և ամրապնդման ու Մոնղոլիայի հանդեպ միջազգային կազմակերպությունների վստահության նշան է»:

Տեսականորեն ՄՔԴ անդամ երկրները պարտավոր են կատարել դատարանի որոշումը և կալանավորել Պուտինին։