Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ եւ ամուր: