Վրաստանի ՍԴ-ն սկսել է քննել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հայցերը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է չորս հայցերի քննարկումը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղյալ համարելու պահանջով։ Մասնավորապես, դրանք երկրի նախագահի, 122 հասարակական կազմակերպություններից, հետաքննական լրագրության մեջ մասնագիտացած լրատվամիջոցներից և ընդդիմադիր պատգամավորներից բաղկացած խմբի պնդումներն են, փոխանցում է VOA-ն։

Մինչ այդ, «Վրաստանի իրավաբանական ընկերությունների ասոցիացիան» հինգերորդ հայցն է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով վիճահարույց օրենքի սահմանադրականությունը։ Քանի որ այս հայցը դեռևս գրանցված չէ, դատարանն այն կքննարկի առանձին, բայց առանց բանավոր լսումների, մինչդեռ ավելի վաղ բերված չորս հայցերը միավորվել են մեկ վարույթում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր պնդումը հիմնավորել է նրանով, որ կառավարությունը խախտել է Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանքն» ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը՝ հակառակ արևմտյան գործընկերների նախազգուշացումներին, ԵՄ-ն հայտարարեց Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման, իսկ ԱՄՆ-ը՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին։ Մասնավորապես, ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել վրաց որոշ պաշտոնյաների նկատմամբ, իսկ հուլիսի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց Վրաստանի կառավարությանն ավելի քան 95 մլն դոլարի ուղղակի օգնությունը կասեցնելու մասին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հղած նամակում իր հիասթափությունն է հայտնել վրացական իշխանությունների հակաժողովրդավարական գործողությունների և արևմտյան երկրների մասին ապատեղեկատվության տարածման կապակցությամբ։