Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումա՞ր է բաժանվել. Ոստիկանությունը զբաղվում է
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ՝դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հրապարակման համաձայն՝ Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել: