Ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսային վճարների անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը չպետք է գերազանցի 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում։ Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Արտոնության շեմի նվազեցումը, սակայն չի վերաբերում ներմուծվող անձնական օգտագործման օգտագործված ապրանքների չափաքանակներին, որոնց համար արժեքային և քանակային չափորոշիչներ սահմանված չեն, բայց անձնական օգտագործման օգտագործված ապրանքների համար այդպիսին դիտարկվելու որոշակի չափորոշիչներ սահմանված են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի 107 որոշմամբ: Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։

Ցամաքային սահմանահատումներով անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն։