Կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու և հասանելիություն ապահովելու նպատակով՝ կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել․ տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։

Այն հնարավորություն կտա՝

• աշխատանքային պայմանագրերը կնքել թվային համակարգի միջոցով՝ օրենսդրությանը համապատասխան, գրագետ ու նույնանման,
• աշխատանքային հարաբերության կողմերին ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով,
• պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը,
• նվազեցնել փաստաթղթերի թղթային շրջանառության ծավալը,
• հավաքագրել աշխատաշուկայի վերլուծության համար վիճակագրական տվյալներ։

Համակարգը կմշակի Պետական եկամուտների կոմիտեն․ աշխատանքային պայմանագիրը աշխատողներին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով՝ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Տեսչական և հարկային մարմինները կունենան փաստաթղթերին հասանելիություն՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգերի շրջանակում և հարկային հսկողության մասով, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կտրվի հասանելիություն՝ օտարերկրյա աշխատողի տվյալներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում։

Նոր կարգավորումները կներդրվեն փուլային տարբերակով՝
• 2025 թ. հուլիսի 1-ից – 2026 թ. հունվարի 1-ը՝ կամավոր,
• 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։