Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է, որ ռուսական հարձակման պատճառով անջատվել են Ռիվնե ԱԷԿ-ի երեք էներգաբլոկները

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Ուկրաինայի իշխանություններն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել են, որ ուկրաինական ատոմակայանների մի քանի էներգաբլոկներ անջատվել են ցանցից երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վրա վերջերս տեղի ունեցած զանգվածային հարձակման ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԳԱՏԷ-ին ուղարկված պաշտոնական գրության մեջ նշվում է, որ օգոստոսի 26-ին Ուկրաինայի գնդակոծության ժամանակ Ռիվնեի ԱԷԿ-ի 1-ին, 3-րդ և 4-րդ էներգաբլոկներն անջատվել են էլեկտրացանցից։

Բացի այդ, հարավային Ուկրաինայի ատոմակայանի հզորությունը կրճատվել է մինչև 1800 մեգավատ, իսկ ավելի ուշ Ուկրաինայի ազգային էներգահամակարգում տատանումները հանգեցրել են այս կայանի 3-րդ էներգաբլոկի անջատմանը ցանցից, ասվում է ուկրաինական կողմի գրության մեջ։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է միտումնավոր թիրախավորել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքը՝ փորձելով խափանել երկրի ատոմակայանների աշխատանքը, որոնք արտադրում են ուկրաինական էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Ռուսական հարձակումները զգալի վտանգ են ներկայացնում Ուկրաինայի միջուկային օբյեկտների կայուն գործունեության և միլիոնավոր մարդկանց անվտանգության համար»,- նշում է ՄԱԳԱՏԷ-ում Ուկրաինայի առաքելությունը։

ՄԱԳԱՏԷ-ն առայժմ չի մեկնաբանել Ուկրաինայի հայտարարությունները։