ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Վրաստանում տիրող իրավիճակը կքննարկվի այսօր ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն, գրում է Նովոստի Գրուզիան։

«Այսօր մենք կխոսենք նաև Վրաստանի մասին, որը չի զարգանում այնպես, ինչպես մենք կցանկանայինք»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Բրաժեն։

Բրյուսելը փաստացի սառեցրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի շուրջ բանակցությունները՝ ի պատասխան «օտարերկրյա գործակալներիվ մասին օրենքի ընդունման, հակաարևմտյան հռետորաբանության և «Վրացական երազանքի» կառավարության այլ հակաժողովրդավարական քայլերի։

Այս շաբաթ Բրյուսելը մտահոգություն հայտնեց իշխող կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում գրեթե բոլոր քաղաքական հակառակորդներին օրենքից դուրս ճանաչելու մտադրության վերաբերյալ հայտարարությունները:

Politico-ին տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն զգուշացրել է Վրաստանի իշխանություններին Եվրահանձնաժողովի պատասխանի մասին։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ անդամակցության դուռը «բաց կմնա, եթե Վրաստանը որոշի վերանայել ԵՄ արժեքներն ու նորմերը և շրջել վերջին ամիսների բացասական միտումները»։

«Հարցն այն է, թե ինչ պետք է անենք։ Մենք գիտենք խնդիրը, գիտենք ախտորոշումը, բայց ինչ անել»,- ասել է Լատվիայի արտգործնախարարը։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կայքում Վրաստանի թեման օրակարգում նշված չէ։ Բրաժեի խոսքով՝ արտգործնախարարները «տեղեկատվություն կփոխանակեն» Վրաստանը խրախուսելու դրական ուղիների մասին։