Թրամփը Ցուկերբերգին սպառնացել է բանտարկությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոր գիրք է գրել՝ «Փրկել Ամերիկան»։ Դրանում նա, ի թիվս այլ բաների, անդրադարձել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին։ Թրամփը նրան մեղադրում է 2020 թվականի ընտրությունների ընթացքում կեղծիքների փորձի համար։ Նախագահի թեկնածուն գործարարին սպառնում է բանտարկությամբ, եթե նա «այս անգամ անօրինական որևէ բան անի»։ Գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 3-ին։

Politico-ն գրքից որոշ հատվածներ է հրապարակել։ Դրանցից մեկում Դոնալդ Թրամփը գրում է, որ իր նախագահական ժամկետի ավարտին Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ այցելել է Սպիտակ տուն։ Նախկին նախագահի խոսքով՝ ձեռնարկատերն «այնքան հաճելի էր, որքան կարող էր լինել»։ Քաղաքական գործչի խոսքով՝ Ցուկերբերգն արդեն այն ժամանակ էր «դավադրություն նախապատրաստում նախագահի դեմ»։

Դավադրություն ասելով՝ նա նկատի ունի, որ գործարարն ու նրա կինը 2020 թվականին 420 միլիոն դոլար են նվիրաբերել նահանգային և տեղական իշխանություններին։ Այնուհետև գումարն ուղղվել է ձայների հաշվման և փոստով քվեարկություն կազմակերպելու նոր սարքավորումներին։ Հանրապետականները դեմ են եղել նվիրատվությանը։ Նրանք կարծում էին, որ հենց այսպես է ձեռներեցը ցանկանում ազդել ընտրությունների ընթացքի վրա և ապահովել Ջո Բայդենի հաղթանակը։ Նրանք այս գումարն անվանել են «Ցուկերբաքս»:

«Մենք ուշադիր հետևում ենք նրան, և եթե նա այս անգամ ինչ-որ անօրինական բան անի, ապա իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Նշվում է, որ նա երբեք հրապարակավ չի ընդունել իր պարտությունը 2020 թվականի ընտրություններում։