Ի՞նչ զարգացումներ են սպասվում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Նրա օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ այդ  հանդիպումից ակնկալում են «անկեղծ ու լուրջ» քննարկում՝ նշելով միայն, որ  քննարկվելու են  երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

Իսկ այդ ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին են խոսում ինչպես ռուս, այնպես էլ որոշ հայ փորձագետներ՝ մատնանշելով Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններն ու դրանց Փաշինյանի տված պատասխանը:

Հիշեցնենք, որ արձագանքելով մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքների հետ կապված Լավրովի հայտարարություններին՝ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանում  նոր իրավիճակ է ու բոլորը պետք է ադապտացվեն դրան։

Օրերս էլ, արձագանքելով Լավրովի  նոր հայտարարությանը, թե Հայաստանում վիճակը եռում է, Փաշինյանը հեգնել էր, թե՝ իսկապես շոգ է Երեւանում: Այս համապատկերում ուշագրավ էր նաեւ Պուտինի ջերմ շնորհավորանքը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ:

 Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է«Մարտի 1-ի» գործով  մեկ այլ մեղադրյալի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը:  

Համադրելով այս ուղերձները՝ փորձագետները պնդում են, որ հայ-ռուական հարաբերություններն այսօր լավագույն ժամանակները չեն ապրում:

Արդյո՞ք իրոք կա լարվածություն հայ ռուսական հարաբերություններում եւ որքանով կհաջողվի այն թոթափել առաջիկա հանդիպման ընթացքում:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան