Թուրքիայից, ՌԴ-ից են մեր շուկա մտնում, տեղական շուկայից դուրս ենք մղվում․ բեռնափոխադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բեռնափոխադրումներ իրականացնող մի քանի կազմակերպություններ ու անհատ վարորդներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք դժգոհում են, որ արտերկրի բեռնափոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմանների պատճառով իրենց ծառայություններն այլևս մրցունակ չեն։ Ասում են՝ եթե ոլորտը չկարգավորվի, առաջիկայում անգործ կմնան։

Բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ալեքսան Հովակիմյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խնդիրները խորացան, երբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում սկսեցին բացել բեռնափոխադրող կազմակերպություններ, թուրք վարորդներ բերեցին ու Վրաստանի բեռնափոխադրող մյուս ընկերությունների հետ միասին իրենք էլ հայաստանյան շուկա մտան որպես երրորդ երկրների բեռնափոխադրողներ։

«Դրան գումարվում է նաև թուրքական բեռնափոխադրողների կողմից իրականացվող երկրորդ երկրների բեռնափոխադրումը՝ Թուրքիայից Հայաստան ուղղությամբ։ Մենք չենք կարողանում մտնել իրենց երկիր, բացի այդ, թուրքական մեքենաները գնում են թուրքական տարբեր մարզեր, նրանք էլ են կատարում երրորդ երկրի բեռնափոխադրում, ու դա անում են շատ մատչելի գներով։ Իրենց ձեռք է տալիս, գալիս են, Հայաստանում դատարկում են, Գյումրիով, Ախալքալաքով դուրս են գալիս Թուրքիա։ Նրանց միացել են ղրղզները․ գալիս են Ռուսաստան, բեռը դատարկում են, էնտեղից բեռը վերցնում են դեպի Հայաստան, Հայաստանում բեռնաթափում են և նույն ճանապարհով` դեպի Թուրքիա։ Նրանց միացել են բելառուսները»,- ասաց նա։

Ոլորտում առկա մեկ այլ խնդիր էլ մատնանշեց Ալեքսան Հովակիմյանը․ «Պատժամիջոցներից խուսափելու համար ռուսական ընկերությունները մեզանից շատ խելացի գտնվեցին, եկան Հայաստան, այստեղ ՍՊԸ-ներ բացեցին, հետո հայկական համարներով իրենց բեռնատարները դուրս եկան Եվրոպա, և հիմա այնտեղ մեր անվան տակ փող են աշխատում»։

Նրա խոսքով՝ այս կերպ տեղական շուկայից իրենք դուրս են մղվում։

Մեկ այլ բեռնափոխադրող էլ հավելեց, որ պետք է արտահանման հավասար հարկային պայմաններ ստեղծեն։

Մանրամասները՝ տեսանյութում։