ՌԴ ՔԿ-ն չի կարողացել պարզել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասնակից բոլոր անձանց ինքնությունը

Լուրեր

09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեին չի հաջողվել բացահայտել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի բոլոր հանցակիցներին, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Այս կապակցությամբ, մասնավորապես, երկարացվել է այս գործով երեք կասկածյալների կալանքը։ Հետաքննությունը կարծում է, որ ազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք «կշփվեն այլ հանցակիցների հետ»՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու կամ ապացույցները ոչնչացնելու նպատակով։

Քննությունը Օլեգ Անտիպովին, Ալեքսանդր Բիլինին և Դմիտրի Տյաժելիխին կասկածում է կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին մասնակցության մեջ։ Անտիպովը, ըստ քննիչների, գտել է բեռնատար, որով պայթուցիկ են տեղափոխել։ Բայլինը գլխավորել է Extra ընկերությունը, որին, ըստ քննիչների, պետք է ուղարկվեր բեռը։

Նրանցից բացի՝ մեղադրանք է առաջադրվել ևս հինգ անձի, այդ թվում՝ Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների։ Գործով նախաքննությունն ավարտվել է։ Երբ մեղադրական եզրակացությունը հաստատվի Գլխավոր դատախազության կողմից, գործը կփոխանցվի Հարավային շրջանի զինվորական դատարան։

Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին։ Մասամբ փլուզվել է կամրջի ավտոմոբիլային մասի ճյուղերից մեկը, իսկ երկաթուղային հատվածում նավթ տեղափոխող գնացքը հրդեհվել է։ 2023 թվականի օգոստոսին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտարարել է, որ ինքն ու իր վստահելի երկու աշխատակիցներ անձամբ ներգրավված են եղել պայթյունի պլանի մշակման և դրա իրականացման գործում։