Դուրովին դատարան են տարել՝ հարցաքննության․ ՏԱՍՍ
Քաղաքականություն
28.08.2024 | 17:33Ֆրանսիայում քննիչը կարգադրել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին տեղափոխել դատարան՝ հարցաքննության։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզի դատախազությունից։
«Քննիչը կարգադրել է դադարեցնել Դուրովի կալանքը և նրան տեղափոխել դատարան, որտեղ նրան կարող են մեղադրանք առաջադրել»,- ասել են գերատեսչությունից։