Պարեկների կողմից բաժիններ տարված երիտասարդների մոտ թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Օգոստոսի 26-ի ժամը 23.20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ժամը 23.45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Երևանի պարեկները օգոստոսի 27-ին Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 28-ամյա երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ, դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և սպիտակ հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածները կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են՝ իր օգտագործման համար:

Նոր Արեշի բնակիչ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը Երևանի պարեկները Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչներ ու ծալովի դանակներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: