Համագործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և ապօրինի կերպով թմրամիջոց իրացրել․ 43-ամյա անձ է կալանավորվել

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով թմրամիջոցի՝ առցանց հարթակների օգտագործմամբ ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ տեղեկացնում են ՔԿ-ից։

2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի 43-ամյա վարորդը, ի պատասխան ոստիկանների՝ արգելված իրեր և առարկաներ պահելու վերաբերյալ բանավոր հարցմանը, պատասխանել է, որ ավտոմեքենայում թմրանյութի փաթեթներ կան: Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված անձը, հանցանք կատարած լինելու հիմքով, ձերբակալվել է:

Քննությամբ պարզվել է, որ տղամարդը կապ է հաստատել «Տելեգրամ» հավելվածի մի օգտատիրոջ՝ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ վերջինիս կողմից իրեն թմրամիջոցով համալրված փաթեթներ տրամադրելու շուրջ, որոնք, եկամուտ ստանալու ակնկալիքով, 43-ամյա տղամարդը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր հատվածներում և օգտատիրոջն ուղարկելով արդեն իսկ տեղադրված փաթեթների կոնկրետ գտնվելու վայրերի լուսանկարները, մի խումբ անձանց միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ, շահադիտական դրդումներով, ապօրինի իրացվեին։

Փաստական տվյալների համաձայն, նշված օգտատիրոջ հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, տղամարդը վերցրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, որոնցից առնվազն մեկ փաթեթն ապօրինի իրացրել է՝ տեղադրելով այն պայմանավորված վայրում:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանի, ավտոմեքենայի և թվային խուզարկություններ:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսի մեջ հայտնաբերվել են թմրանյութերի պահման թաքստոցների լուսանկարներ՝ թմրամիջոցի գտնվելու վայրի կոնկրետ կոորդինատներով:

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարնի կողմից առգրավվել են թվով 25 փաթեթ առերևույթ թմրանյութին նմանվող, կպչուն ժապավենով փաթաթված փաթեթներ՝ 44,63 գրամ ընդհանուր քաշով թմրանյութին նմանվող զանգվածով:

Օգտագործելով բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկությամբ հայտնաբերված տեղեկատվությունը՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 1 փաթեթ կպչուն ժապավենով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և կպչուն ժապավեն:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, որոնցից որոշներով արդեն իսկ հաստատվել է, որ դրանք «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց են։

43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ նրա հանցակցի ինքնությունը պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող ողջ շղթան բացահայտելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: