Ես ճառը պետք է կարդամ մի դատավորի մոտ, որը բացարկման ենթակա՞ է. Հրայր Թովմասյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօրվա դատական նիստի ընթացքում ցանկանում էր բացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, սակայն դատավորը նիստի մեկնարկի փուլում չթույլատրեց ներկայացնել բացարկի միջնորդությունը:

Դատավորը նշեց, որ պաշտպանին հնարավորություն կտրվի ներկայացնել միջնորդությունը, սակայն ճառն ավարտելուց հետո` նիստի ավարտին Օրբելյանը նշեց, որ իր ճառը 600 էջից է բաղկացած, որը ներկայացնելու համար մոտ 3 դատական նիստ կպահանջվի, որին ի պատասխան դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ այդ դեպքում միջնորդությունը կլսվի այն փուլում, երբ պաշտպանը կավարտի ճառը:

«Այսինքն` ես իմ ճառը պետք է ներկայացնեմ մի դատավորի, որը բացարկման ենթակա՞ է»,- ասաց Օրբելյանը, բայց սկսեց ներկայացնել ճառը` պնդելով, որ Թովմասյանի նկատմամբ ի սկզբանե ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել:

«Տեղի է ունեցել ոչ թե քննություն, այլ «գործ կարել»», – հայտարարեց Արամ Օրբելյանը` ակնարկելով, որ քրեական գործով նպատակ է հետապնդվել Թովմասյանին հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից:

Արաքս Մամուլյան