2018թ․ Մակրոնը Դուրովին առաջարկել է Telegram-ի կենտրոնակայանը տեղափոխել Փարիզ․ WSJ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

2018 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պավել Դուրովին առաջարկել է Telegram-ի կենտրոնակայանը տեղափոխել Փարիզ։ Դուրովը հրաժարվել է։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Դուրովն ու Մակրոնը հանդիպել են ճաշի սեղանի շուրջ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը քննարկել է գործարարին Ֆրանսիայի քաղաքացիություն տրամադրելու հարցը, պատմել են WSJ-ի զրուցակիցները։

Մակրոնի հետ այս հանդիպումից մեկ տարի առաջ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները համատեղ գործողություն են իրականացրել ԱՄԷ-ի հետախուզական ծառայությունների հետ, որի շրջանակում կոտրել են Դուրովի iPhone-ը։ Աղբյուրների խոսքով՝ «Մանուշակագույն երաժշտություն» կոչվող գործողության պատճառը ֆրանսիական հետախուզական ծառայությունների մտահոգությունն էր, որ «Իսլամական պետությունը» մեսենջերն օգտագործում է զինյալների հավաքագրելու և հարձակումներ ծրագրելու համար։

Դուրովին մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ Telegram-ը երկար տարիներ անտեսել է իրավապահ մարմինների ծանուցումները և դատական կարգադրությունները, որոնք պահանջում էին համագործակցել իշխանությունների հետ՝ հարթակում անօրինական բովանդակության տարածումը զսպելու համար:

Ըստ WSJ-ի՝ որևէ փաստ չկա, որ Մակրոնի հետ հանդիպումը կամ Դուրովի հեռախոսը կոտրելը դեր են խաղացել նրա կալանավորման հարցում, սակայն այս մանրամասները «լույս են սփռում» Ֆրանսիայի և ԱՄԷ-ի հետ նրա հարաբերությունների վրա։

Հիշեցնենք՝ Պավել Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան։ Օգոստոսի 26-ին Փարիզի դատախազությունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որից հետևում է, որ Դուրովը կալանավորվել է անհայտ անձանց դեմ քրեական հետաքննության շրջանակում՝ 12 հոդվածով հանցագործության հատկանիշներով։