ԱՄՆ-ը չի պատերազմում Ռուսաստանի հետ, այլ Ուկրաինային պաշտպանվելու հնարավորություն է տալիս․ Պենտագոն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պենտագոնի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականության մասին՝ կապված ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար ուկրաինացիների կողմից ամերիկյան զենքի օգտագործման հետ, գրում է VOA-ն։

Գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը դրան չի մասնակցում։

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք։ Մենք չենք ձգտում հակամարտության Ռուսաստանի հետ։ Մենք պարզապես աջակցում ենք ժողովրդավարական երկրին և [ուկրաինացիներին] հնարավորություն ենք տալիս պաշտպանվելու»,- ասել է Ռայդերը։

Նա հավելել է, որ Պենտագոնի քաղաքականությունը ռուսական տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի օգտագործման վերաբերյալ չի փոխվել։

«Ուկրաինացիները կարող են օգտագործել ԱՄՆ անվտանգային աջակցությունը՝ պաշտպանվելու միջսահմանային հարձակումներից, այսինքն՝ պատասխան կրակի համար։ Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ հեռահար, խորը հարվածներին, ապա մեր քաղաքականությունը չի փոխվել»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կրկին կոչ էր արել արևմտյան երկրներին վերացնել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը երկուշաբթի գիշերը լայնածավալ հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով հարյուրից ավելի հրթիռներ և գրեթե հարյուր անօդաչու թռչող սարքեր: Հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական բնակչության համար կարևոր ենթակառուցվածքները: