Պայթյուն ու հրդեհ Ռոստովի և Վորոնեժի մարզերում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Օգոստոսի 28-ի գիշերը Ռոստովի մարզում հրդեհ է բռնկվել Կամենսկի շրջանի Մոլոդեժնի գյուղի մոտ գտնվող նավթի պահեստում։ Ականատեսները հայտնել են, որ դրան նախորդել է ուժեղ պայթյուն։ Վորոնեժի մարզի նահանգապետն էլ հայտնել է, որ հրդեհ է բռնկվել «պայթյունավտանգ ոօբյեկտների մոտ», երկու բնակավայր է տարհանվել,  փոխանցում է Current Time-ը։

Օգոստոսի լույս 28-ի գիշերը ռուսական տելեգրամ ալիքները, վկայակոչելով ականատեսներին, հայտնել են Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի նավթի պահեստում ուժեղ հրդեհի մասին։

«Ռոստովի մարզում հնչած ուժեղ պայթյունից հետո Կամենսկի շրջանում այրվում է նավթի պահեստ»,- գրում է «Էտո Ռոստով նովոստի» տելեգրամ ալիքը։

Ինչպես հայտնում է Baza տելեգրամ ալիքը, նավթի պահեստի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերը մոտ ժամը 3-ին, երկու անօդաչու թռչող սարք ընկել է տարածքի վրա։ Այս պահին այրվում է նավթով լցված երեք տարա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ինչպես հայտնում է Astra տելեգրամ ալիքը՝ տեղի բնակիչներին հղումով, Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում այրվում է Ռոսռեզերվի «Ատլաս» գործարանը։ Նշվում է, որ գործարանը նավթամթերք է մատակարարում ռուսական բանակին։
Վորոնեժի մարզում «անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են պայթյունավտանգ օբյեկտների մոտ», տարհանվել են երկու բնակավայրեր, ասել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա խոսքով՝ օգոստոսի 28-ի վաղ առավոտյան տարածաշրջանում խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Նրա խոսքով՝ օպերատիվ ծառայությունները որոշել են ժամանակավորապես տարհանել երկու բնակավայրերի բնակիչների։
«Հրդեհը մարվել է տեղի ուժերով. Բնակիչները վերադառնում են իրենց տները»,- ասում է Վորոնեժի շրջանի ղեկավարը։

Astra տելեգրամ ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, գրում է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մալայա Մեժենկա գյուղում գտնվող զինամթերքի պահեստին։

«Այս գյուղի և Եվստրատովկա գյուղի բնակիչները սկզբում տարհանվել են, բայց այժմ նրանց թույլ են տալիս վերադառնալ տուն»,- գրում է Astra-ն։