Բայդենն ու Մոդին վերահաստատել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց աջակցությունը

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ուկրաինա կատարած այցի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Բայդենը հույս է հայտնել, որ Հնդկաստանի վարչապետն ընդունել է Կիևի տեսակետը ռուսական ներխուժման վերաբերյալ, գրում է VOA-ն։

Մոդին, որը վերջերս Մոսկվայում գրկախառնվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ զայրացնելով ուկրաինացիներին, ուրբաթ այցելեց Կիև և նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասաց, որ «ոչ մի խնդիր չպետք է լուծվի մարտի դաշտում»։

Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մոդին «վերահաստատել է Հնդկաստանի անփոփոխ դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության օգտին ու լիակատար աջակցություն է հայտնել խաղաղության և կայունության շուտափույթ վերադարձին», ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Բայդենի արձագանքի մասին հարցին ի պատասխան՝ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է բոլոր երկրներին, որոնք պատրաստ են լսել Զելենսկիի տեսակետները պատերազմի ավարտի վերաբերյալ։

«Մենք ողջունում ենք ցանկացած այլ երկրի, որը ցանկանում է օգնել նախագահ Զելենսկիին՝ հասնելու արդար խաղաղության»,- ասել է Քիրբին լրագրողներին։

Ավելի ուշ Սպիտակ տունը հեռախոսազրույցի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Բայենը «գովել է վարչապետին» նրա «խաղաղության ուղերձի և Ուկրաինային մարդասիրական օգնության համար, այդ թվում՝ էներգետիկ ոլորտին»։

Մոդին և Բայդենը «վերահաստատել են իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա», հայտնել են Սպիտակ տնից: