Սոչիում հեղեղումներ են հորդառատ անձրևներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.08.2024 | 11:38Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի փողոցները և Ադլերի դաշնային մայրուղին։ Ճանապարհներից ջուրը ստիպված են եղել քաշել հատուկ տեխնիկայի միջոցով՝ երթևեկությունը վերականգնելու համար, հայտնում է Կոմերսանտը՝ հղում կատարելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը։
Ամենաառատ տեղումները գրանցվել են Ադլերի և Խոսինսկի շրջաններում։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ Սոչիի գետերի ջրի մակարդակը չի հասել վտանգավոր մակարդակի, ենթակառուցվածքներին վնասներ չկան, իսկ կենսաապահովման բոլոր համակարգերն աշխատում են նորմալ ռեժիմով։ Իրավիճակը վերահսկում է քաղաքի օպերատիվ շտաբը։ Փոթորկի նախազգուշացումը կգործի մինչև օրվա վերջ։