Փարիզի դատախազությունը հայտնել է, թե քանի հոդվածով է մեղադրվում Telegram-ի հիմնադիր Դուրովը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փարիզի դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունը, որի շրջանակում կալանավորվել է Պավել Դուրովը, բացվել է 12 հոդվածներով։ Telegram մեսենջերի հիմնադիր, ռուսաստանցի միլիարդատեր Պավել Դուրովը ձերբակալվել է հետաքննության շրջանակում, որն անցկացվում է անհայտ անձանց դեմ 12 հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է Novaya Gazeta Europe-ը՝ Փարիզի դատախազությանը հղումով։

Գերատեսչությունը հաստատել է, որ Դուրովի կալանավորումը կապված է հարթակի կառավարման հետ։ Նրա դեմ դատավարությունը սկսվել է հուլիսի 8-ին։

Այդ հոդվածների թվում են՝ կազմակերպված խմբերի ապօրինի գործարքներ իրականացնելու համար առցանց հարթակի կառավարմանը մեղսակցությունը, իրավապահ մարմինների պահանջով հետաքննության անցկացման և օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրումից հրաժարվելը, մասնակցություն անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության պահպանմանը, մասնակցություն թմրամիջոցների տարածմանը, մասնակցություն կիբերհանցագործություններին, կազմակերպված հանցավոր խմբերի կազմում խարդախության մեղսակցությունը:

Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը։