51-ամյա վարորդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել էր 20 հազար դրամ․ նա ձերբակալվել է
Հասարակություն
26.08.2024 | 17:14Օգոստոսի 26-ին, կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Մալյան փողոցում ցանկացել են սթափության զննության ենթարկել «Նիսանի» վարորդին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
51-ամյա տղամարդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել է 20 հազար դրամ: Պարեկային ծառայողները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: