Ռուսաստանը հարվածել է Կիևի հիդրոէլեկտրակայանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
Բոլորը

Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Կիևի հիդրոէլեկտրակայանը։ UNIAN գործակալության տվյալներով՝ վնասվել են ամբարտակի ճանապարհը և կայանի տուրբինային սենյակը։

Նշվում է, որ վնասվել է միայն բուն հիդրոէլեկտրակայանը, իսկ պատնեշի վրա փոսեր կամ ճեղքեր չեն գրանցվել։

Ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն իր Telegram-ալիքում ասել է, որ հնարավոր չէ հրթիռներով ոչնչացնել Կիևի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։

«Կիևի հիդրոէլեկտրակայանի ամբարտակին սպառնացող վտանգներ չկան։ Այն հնարավոր չէ ոչնչացնել հրթիռներով։ Համեմատությունները Խերսոնի իրավիճակի հետ տեղին չեն. այնտեղ պայթյուն է եղել ներսից։ Ռուսներն այս թեման օգտագործում են խուճապ ստեղծելու համար»,- գրել է նա։

Օգոստոսի 26-ի առավոտյան Ռուսաստանը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա՝ կրկին թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, էներգետիկ օբյեկտները և բնակելի շենքերը: Երկրի վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ հարձակումից տուժել է 15 շրջան։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը տարբեր տեսակի ավելի քան հարյուր հրթիռ են արձակել և մոտ հարյուր հարվածային անօդաչու թռչող սարք։