Բայրամովը մեկնում է Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր
Քաղաքականություն
26.08.2024 | 16:44Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։
Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը քննարկելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը վերաբերող հարցեր։