Իսրայելում կոչ են արել լայնամասշտաբ պատերազմ սկսել «Հըզբոլլահ»-ի դեմ

Լուրեր

09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
Բոլորը

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին կոչ է արել չսահմանափակվել «մեկ հաջող կանխարգելիչ հարձակումով», այլ լայնածավալ պատերազմ սկսել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ։

«Իսրայելը չպետք է բավարարվի մեկ հաջող կանխարգելիչ գրոհով, մենք պետք է վճռական պատերազմ սկսենք «Հըզբոլլահ»-ի դեմ, որը կվերացնի հյուսիսում առկա սպառնալիքը և թույլ կտա բնակիչներին ապահով տուն վերադառնալ»,- գրել է քաղաքական գործիչը X սոցիալական ցանցի իր էջում։

Բեն Գվիրի խոսքով՝ պաշտպանության նախարարը «պետության համար կործանարար քաղաքականություն» է վարում ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, այնպես էլ «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում, այն ժամանակ, երբ անհրաժեշտ է վճռականորեն գործել:

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը և Իսրայելը կիրակի հրթիռային հարվածներ են փոխանակել։ «Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ արձակվել է ավելի քան 320 հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով, ընդհանուր առմամբ, 11 իսրայելական ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերը կիրակի առավոտյան կանխարգելիչ հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի թիրախներին և ոչնչացրել հազարավոր հրթիռներ այն բանից հետո, երբ հետախուզությունը Իսրայելի տարածքին հարվածելու նախապատրաստության նշաններ է հայտնաբերել:

Իսրայելացի զինվորականները հայտնել են, որ ռազմաօդային ուժերի մոտ 100 ինքնաթիռներ մասնակցել են «Հըզբոլլահ»-ի օբյեկտների ու զինատեսակների ոչնչացման գործողությանը։ Նրանց գնահատմամբ՝ հարձակման արդյունքում Իսրայելին հասցված վնասը գնահատվում է նվազագույն։