Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն ինն անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Վարդապետյանը հանձնարարականներ է տվել մարզի դատախազին

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները:

Մարզի դատախազ Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները, համաձայն որոնց՝ ապօրինի անտառահատման դեպքերով նախաձեռնվել է 159 քրեական վարույթ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 135), դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 18 մլն 217 հազար դրամի վնասը (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 915 հազար դրամ), դատարան է ուղարկվել 179 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 121), դատարանում քննվել և ավարտվել է 229 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 127), քրեական վարույթներով տարբեր պետական մարմիններ են ներկայացվել 15 միջնորդագիր, որից մեկը՝ խրախուսական և 17 հաղորդում:

Հանրապետության գլխավոր դատախազը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրություններ սկսել Աղստևի գետափնյա հատվածներում` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի վերաբերյալ:

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այցելել են Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայր, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ մարզում Զինվորական դատախազության նստավայր տեղակայելու նպատակով:

Աշխատանքային երկօրյա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է նաև Աչաջուր բնակավայրի գրադարան և հարցուպատասխանի ձևաչափով զրուցել գրադարանից օգտվող՝ տարբեր տարիքային խմբերի աշակերտների հետ:

Գլխավոր դատախազը եղել է մարզի մի շարք բնակավայրերում ևս, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորման տարբեր ստորաբաժանումներ: