ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքն Ադրբեջան արգելվել է

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը կողմ քվեարկած պատգամավորներն Ադրբեջանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Քանի դեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չի վերականգնվել, նրանց թույլ չեն տա մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ անդամ, Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Շվաբեն ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ անդամակցել Եվրոպայի խորհրդին, քանի որ երկիրը «չի հարգում այդ կազմակերպության արժեքները»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կրկին չի հրավիրել ԵԽԽՎ դիտորդներին Միլլի Մեջլիսի ընտրություններին։ Միաժամանակ, Շվաբեն հայտնել է, որ մտադիր է գնալ Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն 1 տարի ժամկետով չի հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ ԵԽ-ի առաջ երկրի «հիմնական պարտավորությունները չկատարելու» պատճառով։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 76 պատգամավոր, 10-ը՝ «դեմ», 4-ը «ձեռնպահ»։