Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի և վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը» հաստատելու մասին N 1445-Ա/2 հրամանի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունն ընտրելու համար կից ներկայացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ https://tinyurl.com/yc6atvd7:

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում հայտերն ընդունվում են օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 18:00-ն:

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:

Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ

այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,

7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք ըստ առարկաների հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով (հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում). նույն արդյունքն ուղարկված է նաև ուսուցչի անձնական էլ. փոստի հասցեին:

Հարկ է հիշեցնել, որ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ուսուցչի նախընտրած վերապատրաստող կազմակերպություն (բուհ), որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև յուրաքանչյուր բուհի պաշտոնական կայքում:

Ստորև՝ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:

«Երևանի պետական համալսարանի» Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ 094-10-41-07)
«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ (հեռ.՝ 010-59-70-29 կամ 010-59-70-69)
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (հեռ.՝ 077-23-02-77)
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (հեռ.՝ 093-17-14-14)
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան (հեռ.՝ 010-52-20-20 (269))
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ (հեռ.՝ 094-92-39-09)
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ (հեռ.՝ 010-55-43-23):