ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Պայթյուններ են հնչել Կիևում, Լվովում, Պոլտավայում և այլ քաղաքներում։ «Ուկրէներգո»-ն էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ է սահմանել, փոխանցում է Current Time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզում 69-ամյա տղամարդ է մահացել։ Մի քանի հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ ամառանոցում, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Զապորոժիեի շրջանում ևս մեկ մարդ է զոհվել հարձակման հետևանքով։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ արկն ընկել է առանձնատան մոտ։ Լուցկի քաղաքապետ Իգոր Պոլիշչուկն էլ հայտնել է ենթակառուցվածքային օբյեկտի վրա հարձակման մասին, մեկ մարդ զոհվել է։

Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ ՌԴ զորքերը հարվածել են էներգետիկ օբյեկտների։ Լվով քաղաքում և տարածաշրջանում հոսանքազրկումներ են գրանցվել։

Պոլտավայի մարզում վնասվել է արդյունաբերական օբյեկտ, հինգ մարդ վիրավորվել է, գրել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։

«Ուկրաինական երկաթուղիները» հայտնել է մի քանի օբյեկտների հոսանքազրկման մասին:

«Պահուստային դիզելային լոկոմոտիվները դուրս են բերվել, բոլոր միջքաղաքային գնացքները կշարունակեն գործել»,- նշել են ընկերությունից։

«Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա»,- իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Երմակը։

Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ ռուս զինվորականները հարձակվում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։

«Իրավիճակը բարդ է, հարձակումների հետևանքները պարզվում են, արդեն իսկ աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշել է նա։