ՌԴ-ն երկրորդ օրն անընդմեջ հայտարարում է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Կուրսկի ատոմակայանի վրա հարվածելու փորձի մասին

Լուրեր

09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, հայտնում է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրըը։

«Կիևի ռեժիմը Կուրսկի մարզի Կուրչատով քաղաքում տեղակայված ատոմակայանում կամիկաձե անօդաչու թռչող սարքով փորձել է միջուկային ահաբեկչություն իրականացնել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը կործանվել է Կուրչատովի ատոմակայանի անմիջական հարևանությամբ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է օգտագործված միջուկային վառելիքի պահեստի մոտ։ ԱԹՍ-ի մարտագլխիկը հակատանկային նռնակի գլխիկ է եղել, պարզաբանել է գործակալության աղբյուրը։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը փորձել է հարվածել Կուրսկի ատոմակայանին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն այդ մասին հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ):

ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Կուրսկի շրջան՝ իրավիճակը գնահատելու համար։ Նա հավելել է, որ իրավիճակը տարածաշրջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջուկային անվտանգությանը։