Բարեկամակամաբար հույս ենք տածում, որ գործող իշխանությունը շատ զգույշ կլինի, որ տեղիք չտա անցյալի կրկնության․ Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը վստահեցնում է՝ իրենց կուսակցությունը քաղաքացուն տալու է այլընտրանք՝ դարձնելու քաղաքը համաշխարհային մակարդակի քաղաք։

«Որևէ լուծում առանց քաղաքացու չի լինելու, մեզ անհրաժեշտ է, որ այն դասավորությունը, որ քաղաքապետարանն ունենա, լինի այնպիսի, որ մենք չվախենանք մեզ շրջապատել մեզանից ավելի խելացի մարդկանցով։ Բոլորին մաղթում ենք բարին և հույս ունենք, որ քարոզարշավը զերծ կլինի լեզվի սայթաքումներից»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ իրենց կուսակցությունն առաջարկել է մասնակցել միասնական ցուցակով, որտեղ կլինեն հեղափոխական բոլոր ուժերը, ինչը, սակայն, չստացվեց։ 

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նաև շեշտեց, որ մասնակցող ուժերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի բացառեն վարչական ռեսուրսի կիրառումն, ինչն անհրաժեշտ է վստահելի ընտրություն կազմակերպելու համար։

«Այդ մտահոգությունները կան այսօր, հիմա մենք, պարզապես, բարեկամակամաբար հույս ենք տածում, որ գործող իշխանությունը շատ զգույշ կլինի, որ տեղիք չտա անցյալի կրկնության, որովհետև դա շատ վատ կլինի բոլորիս համար»,-ասաց նա։

Ասուլիսին մասնակից կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ իրենք ներկայացնում են մրցունակ ծրագիր, որտեղ խնդիրների լուծմանը հանգելու են քաղաքի զարգացման շնորհիվ, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող ուժերի միջև պայքարին, Արմեն Մարտիրսյանը նկատեց․ «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որը պարզ ճակատով կարող է ժողովրդի առաջ կանգնել և ասել՝ քո շահը և պետության շահը պաշտպանել եմ, ոչ մեկի չեմ վաճառվել: Կարծում եմ՝ «Ժառանգությունը» կունենա իր դերը Երևանի ոչ միայն խնդիրների լուծման, այլև զարգացման մեջ: Յուրօրինակ պայքար է լինելու, ընդդեմի պայքար չի լինելու, այլ հավասար, արդար պայքար»:

Կուսակցության անդամներից Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր երևանցի պետք է մասնակցի քաղաքի զարգացմանը՝ «մենք ենք տերը մեր երկրի» հայտնի կարգախոսով, քանի որ քաղաքական իրավիճակներից ելնելով արդեն հավես կա։

Մանրամասները՝ տեսանյութում։