Իրանի խորհրդարանը հաստատել է նախագահի ներկայացրած կառավարության նոր կազմը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանի խորհրդարանն այսօր քվեարկել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմն ամբողջությամբ հաստատելու օգտին: Այս մասին հայտնում է Mehr-ը։

«Իրանի Մեջլիսը հաստատել է նախարարների նոր կաբինետի բոլոր թեկնածուներին»,- նշում է գործակալությունը։

Մասնավորապես, Աբբաս Արաղչին 244 ձայնով դարձել է Իրանի ԱԳՆ ղեկավար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն 281 կողմ ձայնով ընտրվել է պաշտպանության նախարար, Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին նշանակվել է էկոնոմիկայի նախարար, իսկ Մոհսեն Փաքնեժադը հաստատվել է նավթի նախարարի պաշտոնում։

Նախօրեին Իրանի նախագահը հույս էր հայտնել, որ խորհրդարանը կհաստատի իր առաջարկած բոլոր նախարարներին։

«Հուսով եմ, որ խորհրդարանը վստահության քվե կտա բոլոր նախարարներին»,- ասել էր Փեզեշքիանը։