Գազայի հատվածում հրադադարը կապ չունի Իսրայելին Իրանի պատասխանի հետ․ Քանանի

Լուրեր

09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը մշտապես ողջունել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն այս հարցը կապ չունի Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը պատասխանելու՝ Թեհրանի օրինական իրավունքի հետ, գրում է Mehr-ը։

«Հրադադարը միջազգային պահանջ է, որ ավելի քան տասը ամիս տևող սպանությունները պետք է դադարեցվեն, և այդ բանակցությունները շարունակվում են համաշխարհային պահանջի և պաղեստինյան կողմի կամքի շրջանակում»,- ասել է Նասեր Քանանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Իրանը Գազայում պատերազմի դադարեցման ամենակարևոր և ամենաուժեղ միջազգային աջակիցն է, ասել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ երկիրը կշարունակի աջակցել այս հարցում այլ երկրների ջանքերին։

«Բայց այս հարցը ոչ մի կապ չունի ագրեսորին պատասխանելու՝ Իրանի օրինական իրավունքի հետ։ Իրանի պաշտոնական հյուրն իրանական հողում ահաբեկչական հարձակման թիրախ է դարձել և նահատակվել: Նա հրադադարի հաստատման քաղաքական բանակցությունների գործընթացի առաջնորդն էր: Հետևաբար, [իսրայելական] ռեժիմը ցույց տվեց, որ պատրաստ չէ հետևել քաղաքական գործընթացին՝ սպանելով Հանիեին»,- ընդգծել է նա։

Ըստ Քանանիի՝ Իրանն իրավունք ունի պաշտպանելու իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա։

Իրանին զսպվածություն ցուցաբերելու կոչ անելը նման իրավիճակում իռացիոնալ է, եզրափակել է նա: