Հարձակումը Կուրսկի շրջանում պետք է համոզի Մոսկվային՝ գնալ ազնիվ բանակցությունների․ Պոդոլյակ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կրկնել է՝ Կիևը շահագրգռված չէ ռուսական տարածքների օկուպացմամբ, Կուրսկի շրջանում հարձակումն անհրաժեշտ է, որպեսզի համոզեն Մոսկվային մտնել «ազնիվ բանակցային գործընթաց», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք խոսում ենք պոտենցիալ բանակցությունների մասին, ընդգծում եմ՝ պոտենցիալ, մենք ստիպված կլինենք Ռուսաստանի Դաշնությանը նստեցնել բանակցային սեղանին՝ մեր սեփական պայմաններով: Մենք բացարձակապես պլաններ չունենք աղերսելու՝ «խնդրո՛ւմ ենք, եկեք բանակցենք»։ Փոխարենը մենք ունենք ստիպելու ապացուցված և արդյունավետ միջոցներ։ Բացի տնտեսականից ու դիվանագիտականից՝ դա նաև ռազմական գործիքն է»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

«Մենք պետք է զգալի մարտավարական պարտության մատնենք Ռուսաստանին։ Կուրսկի մարզում մենք տեսնում ենք, թե ինչպես է ռազմական գործիքն օբյեկտիվորեն օգտագործվում՝ համոզելու Ռուսաստանի Դաշնությանը մտնել ազնիվ բանակցային գործընթացի մեջ»,- հավելել է Պոդոլյակը։

Մեկ այլ կարևոր գործիք, նրա խոսքով, Ռուսաստանի ներսում հասարակական կարծիքի վրա ազդելն է, որը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ մարտերն Ուկրաինայից տեղափոխվեցին ՌԴ տարածք:

«Ռուսաստանի բնակչության հոգեբանական վիճակի բացասական փոփոխությունները ևս մեկ փաստարկ կլինեն բանակցություններ սկսելու օգտին»,- հավելել է ուկրաինացի պաշտոնյան: