Բաքուն կարող է հարձակում ձեռնարկել՝ տարածքներ կամ «միջանցք» վերցնել. COP29-ը զսպաշապիկ է. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն կարող է հարձակում ձեռնարկել՝ տարածքներ կամ «միջանցք» վերցնելու համար։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը։

Նա, միաժամանակ, հավելում է՝ դա կարող է տեղի ունենալ նոյեմբերից հետո, երբ Բաքվում պետք է անցկացվի ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը։

«COP29-ը զսպաշապիկ է Բաքվի համար»,- նշում է Արա Պապյանը։

Քաղաքագետը շեշտում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի սպառնալիքն օգտագործում է՝ Հայաստանից ինչ-որ բաներ կորզելու համար։ Նաև կարծում է, որ խաղաղության պայմանագիրը խաղաղության հիմք չէ, ինչպես ներկայացնում է գործող իշխանությունը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման  խնդիրը խաղաղության պայմանագրից դուրս բերելու՝ Երևանի և Բաքվի պայմանավորվածությանը, ըստ Արա Պապյանի՝ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկը» ձախողվել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան