Նախկին սպա Արամ Աղայանը վաղաժամկետ ազատ է արձակվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված լեյտենանտ Արամ Աղայանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Արամ Աղայանն ազատության մեջ է: Դատարանը Արամին վաղաժամկետ ազատեց պատժի հետագա կրումից»,- գրել է նա:

Ինչպես տեղեկացնում է hetq.am-ը, համաձայն դատավճռի` 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց նրան արթնացնելու համար:

Լեյտենանտը մի քանի անգամ հրելով փորձել է արթնացնել շարքայինին հերթափոխը կատարելու համար: Զինվոր Ռուդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին՝ ինչու է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ Աղայանը վիճաբանել է զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Դավիթ Սարգսյան) զինվորականին 2016 թ. նոյեմբերին դատապարտել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկման (ՔՕ 358.1 2-րդ մաս):