ՌԴ Հեռավոր Արևելքում գրեթե երկու միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

ՌԴ Պրիմորսկի երկրամասում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են տեղի ունեցել․ առանց էլեկտրականության են մնացել Վլադիվոստոկը, Նադեժդինսկը, Ֆոկինոն, Նախոդկան, Արտեմը, Բարաբշը, Ուսուրիյսկը և այլ շրջաններ, հայտնում է Primamedia տեղական լրատվականը։

«Վոստոկ-մեդիայի» տվյալներով՝ միայն Վլադիվոստոկում հոսանքազրկվել է շուրջ 2 հազար բնակելի տուն։ Ընդհանուր առմամբ, առանց էլեկտրականության է մնացել 1,8 միլիոն մարդ։

«Լուչեգորսկայայի պետական թաղամասի էլեկտրակայանում 500 կՎտ ցանցում կարճ միացում է եղել։ Արտաքին բնույթի պայթյուն կամ վթարային դեպք չի գրանցվել, խնդրի լուծման համար նախատեսված ժամանակը մոտ մեկ ժամ է»,- պարզաբանել են տեղական իշխանությունները։

Պրիմորսկի պետական էլեկտրական ցանցերից հայտնել են, որ կարճ միացման պատճառով միացել է 1, 6 և 3 բլոկների պաշտպանությունը, այս պահին իրականացվում է բլոկները միացումը:

«Էլեկտրամատակարարումը կվերականգվի մեկ ժամվա ընթացքում»,- խոստացել են էլեկտրակայանից։

Էլեկտրաէներգիայի անջատումից հետո Պրիմորիեի բնակիչները խնդիրներ են ունեցել բջջային ինտերնետի հետ։ Տարածաշրջանում չեն աշխատում նաև բանկոմատներն ու լուսացույցները։