ՌԴ-ն Կուրսկի մարզ է տեղափոխել մի քանի հազար զինվորականի, սակայն լուրջ ուժեր ուկրաինական ճակատից չի հանել. CNN

Լուրեր

09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը Կուրսկի մարզում Ուկրաինայի գրոհները հետ մղելու համար մի քանի բրիգադներ է տեղափոխել ուկրաինական ճակատից, յուրաքանչյուրը՝ մոտ հազար մարդ, սակայն լուրջ ուժեր դեռ դուրս չի բերել այնտեղից։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հենվելով հետախուզական տվյալների և այլ աղբյուրներում արդեն հրապարակված տեղեկատվության վրա։

«ՌԴ-ն հարյուր հազարներով զինվորներ ունի Ուկրաինայի ռազմաճակատում, այնպես որ, ինչպես ասում են պաշտոնատար անձինք, մի քանի հազարի տեղափոխումը, հնարավոր է, կարճ հեռանկարում ոչ մի լուրջ հետևանք չի ունենա։ Մենք դեռևս չենք տեսել զգալի տեղափոխում և չենք կարող ասել՝ ինչու, քանի որ նրանք նոր են սկսում տեղաշարժել զորքերը կամ քանի որ նրանք տեղաշարժելու բան չունեն»,- իր անանուն աղբյուրներից մեկին է մեջբերում CNN-ը։

Մեկ այլ անանուն բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին ասել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն՝ Ուկրաինայից զորքերի մի մասից բացի՝ ՌԴ-ն Կուրսկի մարզ է ուղարկել անձնակազմեր Լենինգրադի ռազմական օկրուգից ու Կալինինգրադից։

Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ կարծում են, որ Ուկրաինան դժվար թե երկար կարողանա պահել Կուրսկի մարզում գրաված տարածքները, այդ պատճառով էլ չափազանց վաղ է դատել այն մասին, թե ինչպես կազդի այս օպերացիան պատերազմի ընթացքի վրա։

CNN-ը նաև պնդում է, որ իր ամերիկացի զրուցակիցների կարծիքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ չի տալիս Կուրսկի մարզում օգտագործել մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS մարտավարական հրթիռները ոչ այն պատճառով, որ էսկալացիայի մտավախություն ունի, այլ այն պատճառով, որ ԱՄՆ-ը չունի այդպիսի շատ հրթիռներ և, ըստ ամերիկացի զինվորականների, ավելի խելամիտ է դրանք օգտագործել միայն Ղրիմի թիրախներին հարվածելու համար։