Կուրսկի շրջանում ուկրաինական ստորաբաժանումների առաջխաղացումը զգալիորեն դանդաղել է. ISW

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Կուրսկի շրջանում ուկրաինական ստորաբաժանումների առաջխաղացումը զգալիորեն դանդաղել է, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի զինված ուժեր կան հետևյալ կետերում․ Ժուրավլի գյուղի արևելյան հատվածում՝ Կորենևո շրջկենտրոնից 10 կմ դեպի արևելք, Ուլանոկ գյուղից հյուսիս-արևմուտք (Սուջայից մոտ 10 կմ հարավ-արևելք), փոքր առաջխաղացում կա Կամիշնոյե գյուղի արևմտյան մասում, որը գտնվում է Սուջայից ուղիղ գծով 20 կմ հարավ-արևելք և շատ մոտ է Գիրի գյուղին:

ISW-ն նաև հայտնում է, որ դատելով Maxar արբանյակային պատկերներից՝ ռուսները խրամատներ են փորում և պաշտպանական գիծ կառուցում Լգովի մոտ՝ Ռիլսկ-Լգով-Կուրչատով-Կուրսկ ճանապարհի երկայնքով, որտեղից մոտ 17 կմ հյուսիս տեսողականորեն հաստատվել է ուկրաինական ստորաբաժանումների առկայությունը: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ սա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ ռուսները կանխատեսում են ուկրաինացիների հետագա առաջխաղացում։

Ինչպես վերջին օրերին նշել են ուկրաինացի, ռուս և երրորդ կողմի մեկնաբանները՝ Կուրսկի շրջանում դեռ հստակ ճակատային գիծ չկա, և Ուկրաինայի Զինված ուժերը շարժական խմբերով առաջ են գնում՝ փնտրելով ռուսական պաշտպանության թերություններն ու բացերը: