Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև այսօր:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառումների շարքում ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը, որը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը:

Հայեցակարգի ներկայացումից հետո մասնակից երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես հետաքրքրվելով ծրագրի իրականացման ժամկետներով, նախատեսվող ենթակառուցվածքներով, ժամանցի և կրթական նոր միջավայրով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև համահամայնքային քննարկում, որի հիմքում քաղաքացիների միջև երկխոսությունն ու կարծիքների փոխանակումն է՝ ի հակադրություն ելույթների, հարցուպատասխանի կամ զեկուցումների: Երիտասարդներին ողջունել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը՝ նշելով, որ քննարկումը շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար՝ իրենց կարծիքը արտահայտելու համայնքային խնդիրների վերաբերյալ և հանդես գալու տարաբնույթ առաջարկներով:

Քննարկման ընթացքում նույն դահլիճում ութ սեղանի շուրջ ձայնի հավասար իրավունքով մասնակցել են համայնքային տարբեր խմբերը ներկայացնող քաղաքացիներ՝ 10-15 հոգի յուրաքանչյուր սեղանի շուրջ, որոնք իրենց կարծիքն են արտահայտել քննարկումը վարողների կողմից առաջարկվող՝ Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման՝ երիտասարդներին առաջնահերթ հետաքրքրող ծրագրերի վերաբերյալ: Յուրաքանչյուր սեղանի շուրջ ապահովվել է կանանց, տղամարդկանց, տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների և տարբեր մասնագիտությունների տեր մասնակիցների կազմ:

Քննարկման նպատակն էր պարզել հանրային կարծիքը համայնքային գերակայությունների և երիտասարդության հետաքրքրությունների հատման առանցքում: Քննարկվող հինգ սցենարներն էին՝ «Էթնոզբոսաշրջության զարգացումը Գավառում. ամենամյա «Հովվի փառատոն»», «Կարիերայի կենտրոնի ստեղծում», «Գավառի «Տուրիստական այցեգրքի» հրապարակում», «Փառատոնների քաղաք Գավառ. կարողությունների զարգացում», «Երիտասարդների համար մարզաառողջարանային համալիրի հիմնում». Դրանք մշակվել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) կողմից՝ Գավառի համայնքապետարանի, «Սարվոր» ՀԿ-ի և նրանց շահառուների հետ սերտ համագործակցությամբ։ ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկված՝ 6-րդ սցենարը վերաբերում էր երիտասարդական տարածքների և երիտասարդական աշխատողի կարևորության խնդիրներին: Քննարկման ավարտին ձայների մեծամասնությամբ առաջնահերթություն կտրվի դրանցից որևէ մեկին՝ հաջորդիվ իրականացնելու նպատակով: