Նախագահն ընդունել է Թեքեյան կենտրոնի և ՌԱԿ ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ. տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ միշտ էլ հաճելի է հանդիպել հին բարեկամների հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի եւ նախատեսվող ձեռնարկների մասին: