Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխները
Քաղաքականություն
06.09.2018 | 17:33ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Նիստին որպես հիմնական զեկուցող հանդես է եկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ով ներկայացրել է առևտրի ոլորտում ճանապարհային քարտեզի նախագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նիստի մասնակիցները անդրադարձել են առևտրի ոլորտում իրենց մարմիններին առնչվող պարտավորությունների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: