ՊԵԿ բարձրաստիճան պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով. տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք Հայաստանում ներդնելու ակնկալիքով:

Այցի առաջին օրը` սեպտեմբերի 6-ին, ՊԵԿ պատվիրակությանն ընդունել է Սինգապուրի հարկային մարմնի ղեկավար, ներքին եկամուտների (IRAS) հանձնակատար  Նգ Վայ Չունը: Ողջույնի խոսքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ պատվիրակության այցի նպատակները, ՊԵԿ համակարգում ընթացող բարեփոխումները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Անանյանը մասնավորապես նշել է, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում սինգապուրյան փորձը հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային ռեսուրսների օպտիմալ կառավարման, ինչպես նաև բարձրորակ ծառայությունների մատուցման ոլորտներում: Սինգապուրի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի պատվիրակությանը՝ հարկային բարեփոխումների նպատակներին հասնելու համար:

Նույն օրը տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ նաև Սինգապուրի հարկային մարմնի տարբեր ստորաբաժանումների ղեկավարության հետ: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման մասնաճյուղի ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը ներկայացրել են IRAS-ի կառուցվածքը, ռազմավարական ծրագրերը և տեսլականը: Այնուհետև Տեղեկատվական հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է սինգապուրյան հարկային մարմնի էլեկտրոնային գործընթացները: Իսկ Հարկային օրինապահության և վերլուծութան ստորաբաժանման ղեկավարները հայ գործընկերներին ծանոթացրել են սինգապուրյան հարկային մարմնի հարկ վճարողների կարգապահության ամրապնդման ծրագրերին, ռիսկերի վերլուծության և ստուգումների պլաններին: Սինգապուրում ընկերպությունների հարկային պարտավորությունների գնահատման և հսկողության համար կիրառվող եղանակների և գործիքների մասին էլ տեղեկատվություն տրամադրել են Կորպորատիվ հարկման ստորաբաժանման ղեկավարները: Այցը շարունակվում է: