Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիան ներառել է վտանգավոր հանցագործների ցուցակում

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Այս որոշումը կայացվել է Զարաքօլուի՝ 7 տարի առաջ ունեցած ելույթի պատճառով հարուցված  քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիան  պահանջել է արտահանձնել ներկայումս Շվեդիայում բնակվող մտավորականին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին  ազատ  է արձակվել։  Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:

Թեմայի շուրջ Զարաքոլուն թուրքական «Evrensel» պարբերականին հղած նամակում, ասել է.

«Ըստ էության որոշ մարդկանց նորից անհանգստացրել են իմ հոդվածները, ինչպես նաև այն, որ ես շարունակում եմ աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը ու պաշտպանում եմ խաղաղությունը։ Թող անհանգստնան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։

Հիշեցնենք, որ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին: