Ադրբեջանը կարող է օգտվել՝ լուծելու իր խնդիրները, եթե Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ բռնկվի. Շահան Գանտահարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լիբանանում ներկայում գերլարված, սպասողական վիճակ է, հայտարարվել է Իսրայելին «ցավոտ, ուժգին» պատասխանի մասին։ Factor TV-ի հետ զրույցում նշեց Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Հիշեցնեն՝ Բեյրութի արվարձաններից մեկի ուղղությամբ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ»-ի հրամանատարներից Ֆուադ Շուքրը։ Շիաների շարժման ղեկավարը հայտարարել է պատասխանի մասին։ Դրանից ժամեր անց Թեհրանում էլ սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

Ըստ Շահան Գանտահարյանի՝ գնահատականներ կան, որ Գազայի հատվածում պատերազմի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։ Նա, միաժամանակ, հիշեցնում է՝ Իրանը հայտարարեց՝ բացառված է, որ Իսրայելին հակադարձումը խորհրդանշական լինի։

Լարվածության սրման դեպքում ի՞նչ սպառնալիքներ ու վտանգներ կան Հայաստանի համար։ Պատասխանելով այս հարցին՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է փորձել օգտվել՝ լուծելու իր խնդիրները, սակայն, ըստ նրա, զսպիչ գործոններ կան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան