Նախագահի հրամանագրով Կամո Քոչունցն ազատվեց պաշտոնից
Քաղաքականություն
05.09.2018 | 22:45Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: