Սահմանամերձ Այգեպար գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է մանկապարտեզի խաղահրապարակը, «Բելառուս» տրակտոր և ավելին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։ Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ Այգեպարի մանկապարտեզին բարեգործությամբ տրամադրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը տեղավորել է իր առանձնատան բակում։ Բացի այդ, մանկապարտեզի գույքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքացուցակում ներառված չեն «Հայ օգնության ֆոնդի» նվիրաբերած համակարգիչը, տպիչ սարքը, մոնիտորն ու ջրի պոմպը։

Պարզվել է, որ անցած տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվել է և գտնվել հարկադիր պարապուրդի մեջ։ Առանց համապատասխան փաստաթղթային հիմնավորումների, որպես հարկադիր պարապուրդ, համայնքապետարանը 1․512․000 դրամ աշխատավարձեր վճարելու փոխարեն, վճարել է 2,142,000 դրամ՝ համայնքի բյուջեին պատճառելով 630000 դրամի վնաս։

Պարզվել է նաև, որ անցած տարվա օգոստոսին, բարեգործական մի կազմակերպություն, համայնքային կենտրոնի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրել է շինանյութ։ Սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացվել, իսկ շինանյութը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` յուրացվել է նաև համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար ձեռք բերված, ընդհանուր՝ 5․000․000 դրամի շինանյութի մի մասը։

Բացի այդ պարզվել է նաև, որ 2015 թ․ նոյեմբերին համայնքի ղեկավարի որոշմամաբ համայնքապետի ծառայողական մեքենան աճուրդով վաճառվել է նրա քրոջը։ Մեքենան շարունակել է վարել համայնքի ղեկավարը և մինչև 2017թ նոյեմբեր, համայնքապետարանի բյուջեից, փաստացի վաճառված մեքենայի համար գնվել է ամսական շուրջ 300լ վառելիք։ Պետությանը պատճառվել է շուրջ 3․000․000 դրամի վնաս։ 

Նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է 2010թ «Գրանդ Հոլդինգ» ընկերության՝ բարեգործական նպատակով համայնքին տրամադրած «Բելառուս» տրակտորը։

Պատճառված վնասի ընդհանուր չափը ճշտվում է։

Կատարվում է քննություն։